Հայաստանի հավաքականը 3-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 23, 2012 13:13

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ Իրանի «Ազադի համալսարանի գավաթի» խաղարկությունում: Մեր  երկրի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցեցին 6 ձյուդոյիստներ: Հայաստանի ներկայացուցիչներից բացի, ուժերն էին չափում նաը Իրանի, Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի, Պակիստանի, Թուրքմենստանի հավաքականները: Ի վերձո, թիմային պայքարում մերոնք ճանաճվեցին 3-րդը:

Սկզբում կայացան անհատական մրցումները: Հաղթողներ ճանաչվեցին  Արթուր Երանոսյանը (66 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ): Մինչև 73 կգ քաշայինների մրցավեճում Սուրեն Գառնիկյանը գրավեց 3-րդ տեղը:

Թիմային պայքարն անցկացվեց քաշային 5 կարգում: Առաջին 2 մրցամարտերում Հայաստանի հավաքականը հաղթեց Իրանի Ազադի համալսարանի թիմին (3:2) և Իրանի երիտասարդական հավաքականին (4:1): Կիսաեզրափակիչում մերոնք 2:3 հաշվով զիջեցին Իրանի հավաքականին: 3-րդ տեղի համար պայքարում մեր թիմը 4:1 հաշվով հաղթեց իրաքցիներին և արժանացավ բրոնզե մեդալի:

Դիտվել է 653 անգամ:
Print Friendly

Leave a Reply