Քնած դիրքը մարդու մասին ասում է ամեն ինչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 13:06

Ռոբերտ Ֆիպսը, որը   տարիներ շարունակ ուսումնասիրում է  մարդկային մարմնի լեզուն, հաստատում է , որ մարդու` քնած վիճակում ընդունած դիրքերը հետաքրքիր, յուրօրինակ «մատնություններ» են  բնավորության, սովորությունների ու նախապատվությունների վերաբերյալ:

Ամենատարածվածը համարվում է սաղմի դիրքը, որը գիշերվա հանգստի համար նախընտրում է մեր ժամանակակիցների 58%-ը ու որը վկայում է  հանգիստ փնտրելու մասին:  Քնած մարդը որքան ուժեղ է սեղմում ծնկները, այնքան նրան չի բավականացնում հանգստությունը, կայունությունը և հավասարակշռվածությունը:

Կողքի, ոտքերն ու ձեռքերը մեկնած դիրքը նախընտրում են այն մարդիկ, որոնք աչքի են ընկնում հաստատակամությամբ ու անզիջումությամբ:  Նման դիրքով  է քնում մեր ժամանակակիցների 28%-ը:

Առաջ մեկնած թևերով, կողքի վրա քնողները հակված են երազելու և գունավոր երազներ տեսնելու, իսկ դեմքը ներքև, տարբեր կողմեր մեկնած թևերով քնողները սեփական կյանքը չեն կառավարում, իրենցից պատասխանտվությունը գցելու նպատակով հաճախ են ուրիշի կարծիքին հետևում:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply