«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բռնկված հրդեհից մարդ չի տուժել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2012 13:20

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ  ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել` 11.58-ին: ՀՀ ԱՆ  «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկի տարածքում՝ առանձին շինությունում, այրվել սենյակ գույքով (10 քմ):

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply