Մահացել է Աբխազիայի առաջին նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 4, 2010 17:44

Այսօր Մոսկվայում մահացել է Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան: Նա 64 տարեկան էր:

Փետրվարի 26-ին նա ծանր հիվանդությամբ տեղափոխվել էր Մոսկվայի կլինիկական հիվանդանոց, որտեղ և մահացել է:

1990թ. նա ընտրվել էր Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1994թ. Աբխազիայի նախագահ:

2004թ. հիվանդության պատճառով Արձինբան թողել  էր պաշտոնը:

Նրա մահվան կապակցությամբ Աբխազիայում կհայտարարվի սուգ:

Արձինբան ծվնել է 1945թ. Աբխազիայի ինքնավար հանրապետության Էշեր գյուղում:

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply