Աշխատաժողով ՀՀ ՊՆ վարչական համալիրում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 23, 2012 13:03
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստմանն ուղղված մեթոդական աշխատաժողովը: Պարապմունքների անցկացման համար Երևան է ժամանել Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի մեթոդիստների խումբը:
Աշխատաժողովին մասնակցում է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտների և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պրոֆեսորադասախոսկանա կազմը:
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն արդիական գիտելիքներ ու հմտություններ առաջադեմ ռազմական կրթօջախներում կիրառվող դասավանդման մեթոդիկայի, պարապմունքների պլանավորման և դրանց արդյունքների գնահատման վերաբերյալ: Աշխատաժողովը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին:






Facebook
Tweet This
Email This Post
