Հանրապետական մրցույթ՝ «Լավագույն ուսանող»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2012 11:53

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է “Լավագույն ուսանող” հանրապետական մրցույթի անցկացման կարգը: Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում:
Մրցույթը կնպաստի ուսանողների առաջադիմության բարձրացմանը և կխթանի ուսանողների մասնակցությունը գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական/հանրապետական/:
Մրցույթի կազմակերպմանն աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply