«Ոսկե ծիրան»-ը Կիևի «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 23, 2012 11:41

«Ոսկե ծիրան»-ը, հանդիսանալով Արևելյան երկրների գործընկերության ծրագրի մասնակից, ակտիվորեն ամրապնդում է կապերը նույն ծրագրի անդամ մյուս կինոփառատոների հետ: Սույն ամսի 20-ին մեկնարկած Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոնում հոկտեմբերի 25-ին և 26-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի «Ֆիլմեր առանց սահմանների» ենթածրագրի շրջանակներում կցուցադրվեն Միկա Վաթինյանի , պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմերը: Փառատոնի շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը կներկայացնեն «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: Հարություն Խաչատրյանը հանդիսանում է նաև «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի Գլխավոր ժյուրիի անդամ:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը հաջորդիվ կհյուրընկալվի Մինսկի «Լիստապադ» 19-րդ միջազգային կինոփառատոնին:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply