Օբամա և Ռոմնի.վերջին “մարտը” ընտրություններից առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 11:36

Հոկտեմբերի 23-ի գիշերը Բարաք Հուսեյնի Օբաման ու Միթ Ռոմնին ընտրություններից առաջ  վերջին հեռուստաբանավեճն են անցկացրել;

Քանի որ ի սկզբանե այս բանավեճը նվիրված էր  արտասահմանյան գործերին ու խնդիրներին, երկու թեկնածուներն էլ Իսրայելը հիշատակել են անընդմեջ;

Մասնավորապես, երկու թեկնածուներն է ասել են, եթե ինչ որ մեկը կհանդգնի հարձակվել Իսրայելի վրա, ապա ԱՄՆ-ն անհապաղ հրեական պետության ռազմական օգնություն կտրամադրի; Երկուսն էլ Իսրայելը գնահատել են որպես “Մերձավոր Արևելքում’ամենամեծ բարեկամ ու Ամերիկայի դաշնակիցը”;

Ինչպես նշել է Օբաման, քանի դեռ ինքը նախագահ է, Իրանը միջուկային զենք չի ունենալու; Նա չի բացառում ռազմական ուժի կիրառումը այաթոլայի վարչակարգի դեմ, սակայն ընդգծել է, որ դա ամենավերջին տարբերակը կլինի;

Ռոմնին իր հերթին հիշեցրել է, որ Իրանի դեմ խիստ պատժամիջոցների կոչ է արել դեռևս տարիներ առաջ, իսկ դրանք  գործում են վերջերս, սակայն գործում են ու կարելի է ավելի խստացնել;

Օբաման հայտնել է, որ Իսրայելի հետ կորդինացնում է այն միջոցները, որոնք ԱՄՆ-ն կիրառում է Սիրիայի նկատմամբ, քանի որ Իսրայելը շահագրգռված է հաևան երկրում քաղաքացիական կռվի շուտափույտ դադարեցման մեջ;

Վերջին հեռուստամենամարտը եղի է ունեցել Ֆլորիդայի Լիննի համալսարանում ու տևել է մեկուկես ժամ; Բանակցությունները վարե է CBS հեուստաալիքից բոբ շեյֆերը;

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply