Մեքենան բախվել է գազատար խողովակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2012 11:28

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար-Արաքս ավտոճանապարհին այրվում են գազի խողովակ և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 44 PP 445 պ/հ ավտո­մեքե­­նան (վարորդ` 1970 թ. ծնված Միքայել Լազգիյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և շրջվել: Պատահարի հետևանքով վնասված խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք: Այնուհետև դեպքի վայրին է մոտեցել «ԳԱԶել» մակնիշի 362 SO 61 պ/հ բեռնատար ավտո­մեքենան (վարորդ` 1962 թ. ծնված Անդրանիկ Մկրտչյան), որի խլացուցիչից դուրս եկող կայծերից հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին, մարվել՝ 17.01-ին:

Տուժածներ չկան:

Այրվել է «Միգա» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան՝ մասամբ:

 

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply