Երկու տարեց կանայք են հայտնաբերվել անօգնական վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2012 10:48

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիկտոր Համբար­ձումյան 8/1 շենքի 132-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել դուռը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին, ան­­օգ­նական վիճակում հայտնաբերել 1932 թ. ծնված Մանուշ Թոսունյանին: Վերջինիս հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Նույն օրը, ժամը 06.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել դուռը:

Դեպքի վայր է  մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Բնակարանի դուռը բացելով` փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են ան­օգ­նա­կան վիճակում գտնվող 1920 թ. ծնված Անուշ Հայրապետյանին և հանձնել շտապօգնության աշ­խա­տա­կիցներին:

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply