Թալիբների թիրախը կրկին երեխաներն են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 10:38

   «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Պակիստանի թալիբները սպառնում են հաշվեհարդար տեսնել Հինա Հան անունով 14-ամյա աղջկա հետ: 2009 թվականին նա, լինելով ակտիվիստ, մամլո ասուլիս էր անցկացրել պակիստանյան Մալականդ կոչվող շրջանում, որը թալիբների հենակետն է համարվում: Հանը ելույթ էր ունեցել ընդդեմ թալիբների արգելքի, ըստ որի  աղջիկները դպրոց չեն կարող հաճախել:

Հինա Հանի հայրը հայտարարել է, որ աղջկա ելույթից հետո իրենց ընտանիքին բազմիցս սպառնացել են, ինչի հետևանքով նրանք ստիպված են եղել Իսլամաբաթ տեղափոխվել: Ընդգծելով, որ իր դստեր կյանքը այստեղ էլ է վտանգված, հայրը նշել է, որ պաշտպանություն է խնդրել կառավարությունից:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թալիբների թիրախը երեխաներն են դառնում: Անցած շաբաթ Պակիստանում 14-ամյա Մալալա Յուսուֆզայը վիրավորվել էր թալիբների հարձակման հետևանքով:

 

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply