“Սենդի” փոթորիկը վաղը կհասնի Յամայկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 10:34

Կարիբյան ծովի արևմտյան հատվածում երկուշաբթի գոյացած “Սենդի’’ փոթորիկն այժմ գտնվում է Յամայկայի մայրաքաղաքից 636 կմ հարավ:  Փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 64կմ/ժամի:  Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, “Սենդին” կուժգնանա  ու չորեքշաբթի կմոտենա Յամայկային:  Փոթորկի գոտում կհայտնվեն նաև Կուբան ու Բահամյան կղզիները:  Սպասվում են ուժեղ քամի ու տեղատարափ անձրևներ:  ‘’Սենդին’’ այս տարվա    թվով 18-րդ փոթորիկն է, չնայած, սովորաբար, Ատլանտյան օվկիանոսում ամեն տարի 11 փոթորիկ է ծնվում:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply