Վետերանի մարմնի դիակիզումից հետո 0,5 կգ երկաթ գտան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 9:21

Երկրորդ աշխարհամարտում կռված բրիտանացի Ռոնալդ Բրաունը բազմաթիվ բեկորային վնասվածքներ էր ստացել:

Նա  իր հարազատներից թաքցրել էր այն փաստը, որ 1944-ին Ֆրանսիայում լուրջ վիրավորվել էր: Երբ նա 94 տարեկան հասակում վախճանվեց  շնչուղիների վարակից, նրա դիակիզումից հետո հարազատներն ապշեցին, երբ նրանց հանձնեցին հանգուցյալի ոտքի մեջից գտնված մետաղական բեկորներով տարան:

Ինքը` Բրաունը,  դրա մասին գրել է իր օրագրում, թե ինչպես է ոտքը դրել թաքցրած ականի վրա, որից հետո 3 կմ սողալով, վնասված վերջույթները քարշ տալով օգնություն գտել: Այն ժամանակ բժիշկները նպատակահարմար են գտել այդ բեկորները թողնել նրա մարմնի մեջ, քանի որ դրանք հանելու փորձերը կարող էին վնասել զինվորին:

Պատերազմից հետո հայրենիք վերադառնալով` նա հարազատներին հավատացրել է, որ ընդամենը  մի գնդակ է դիպել իրեն:

Դուստրը պատմել է, որ հայրը շատ աշխույժ մարդ էր ու երբեք չի բողոքել ոտքի ցավից:

Իսկ թոռնուհին հիշել է, որ պապիկը թույլ չէր տալիս նստել իր ծնկներին:

“Ամեն անգամ օդանավակայանում մետաղական շրջանակները նրա հայտնվելու հետ պարզապես գժվում էին, սակայն  ով կարող էր պատկերացնել, որ նրա ոտքի մեջ կես կգ երկաթ կար”,-ասել է բարեկամներից մեկը:

Հիմա ընտանիքն ասում է, որ արդեն ամեն ինչ գիտի,  թե ինչերի միջով է անցել նախկին զինվորը ու հպարտ են իրենց հերոսով:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply