Ուղեղը` “դրսից”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 8:58

Հազվադեպ պատահող հիվանդության պատճառով 21-ամյա տղամարդու գլխամաշկը հիշեցնում է  ուղեղ: Երիտասարդն ահավոր վատ է զգում, երբ հայտնվում է հասարակության մեջ: Բանն այն է, որ գլխի ծալքերի ու փոսորակների պատճառով տպավորություն է ստեղծվում, որ նրա ուղեղը “դրսից” է: Երիտասարդի խնդիրներն առաջացել են ճաղատացման հետ միաժամանակ. սկզբում նա կարծել է, թե վաղ ճաղատացումը ժառանգականության հետևանք է ու այդ պատճառով էլ լուրջ նշանակություն չի տվել դրան:

Սակայն մեկ տարում տարօրինակ փոփոխություններ են սկսվել. գլխամաշկը սարսափելի կնճռոտվել է :

“Մենք երկար ժամանակ չէինք կարողանում ախտորոշում կատարել: Խորհրդակցելով գործընկերներիս հետ` հանգեցինք այն եզրակացության, որ սա հազվադեպ հանդիպող Cutis verticis gyrate հիվանդությունն է”,- ասել է Hospital Universitario de Santa Maria հիվանդանոցի մաշկաբան Կարեն Շոնսը:

Այս անսովոր հիվանդությունը  հետաքրքրեց նաև արտասահմանցի մասնագետներին:

“Ես շատ վշտացա, երբ իմացա, որ հիվանդությունը չի բուժվում: Միակ լուծումը պլաստիկ վիրահատությունն է”,-ասում է երիտասարդը:

Սակայն, բժիշկները նախօրոք զգուշացրել են երիտասարդին, որ այդ ճանապարհով կարող են միայն մասամբ վերացնել խնդիրը:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply