Ֆինլանդիայի վարչապետին փորձել են սպանել փողոցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2012 8:42

Տուրկու քաղաքում հատուկ ծառայությունները կանխել են կառավարության ղեկավարի դեմ մահափորձը:

Ֆինլանդիայի հատուկ ծառայությունները կանխել են հոկտեմբերի 22-ին վարչապետ Յուրկի Կատայնենայի դեմ մահափորձը:

Դանակով զինված անծանոթ տղամարդը փորձել է  մտնել նրա մոտ: Այդ պահին վարչապետը քաղաքային ընտրությունների շրջանակներում տվյալ  բնակավայրում պաշտոնական այցով էր գտնվում:

Վարչապետի ներկայացուցիչն ասել է, որ պահակախումը կանգնեցրել է  զինված տղամարդուն մինչ գործչին մոտենալը:

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հարձակվողի անձի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ, նրա  արարքի դրդապատճառները պարզաբանվում են:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply