ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Շահազիզյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2012 20:57

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է   Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ութակի չեմպիոն Հրաչյա Շահազիզյանին և նրա հետ քննարկել սպորտաձևին առնչվող բազմաթիվ հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին, զարգացման հեռանկարներին և նախարարության կողմից սպորտաձևին ցուցաբերվող աջակցության հնարավոր ուղղություններին:

Նախարար Ռոստոմյանը խոստացել է աջակցել նավամոդելային սպորտը նախարարության կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերում ընդգրկելու հարցում: Նա շեշտել է, որ նախարարության որդեգրած՝ փոքր ֆեդերացիաների աջակցության քաղաքականությունը, կնպաստի նաև այս սպորտաձևի մասսայականացմանը և դրա վերաբերյալ տեղեկատվության տարածման ակտիվացմանը:

Հ. Շահազիզյանը նախարարին ներկայացրել է նավամոդելային սպորտում հայ մարզիկների ունեցած ձեռքբերումները և ընդգծելով սպորտաձևի առանձնահատկությունները, իր մտահոգությունն է հայտնել մեր երկրում այս սպորտաձևով մարզվելու տեղի բացակայության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ հայ նավամոդելավորողները, միջազգային ասպարեզներում իրենց հակառակորդների նկատմամբ հաղթանակի են հասնում միայն նորարարական մեթոդների կիրառման շնորհիվ:

Հանդիպման վերջում, Հ. Շահազիզյանը, շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ հետագայում ևս սպորտաձևի ներկայացուցիչները կուրախացնեն իրենց հաջողություններով, մասնավորապես, խոստանալով 2013թ. Ֆրանսիական Բորդո քաղաքում տեղի ունենալիք աշխարհի առաջնությունից վերադառնալ միմիայն հաղթանակով:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply