Ճգնաժամը հասավ Չինաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 17:57

Տնտեսության բնագավառի մասնագետները ստիպված են ընդունել, որ տնտեսության զարգացման տեմպերը, որ  գրանցվել են այս երկրում, հասել են ռեկորդային ցածր նիշի` համեմատած նախորդ 3 տարիների հետ:

Եթե ընթացիկ տարվա 2 եռամսյակում տնտեսության զարգացման ցուցանիշը կազմել է 7,6%,ապա երրորդ եռամսյակում (որն ավարտվել է սեպտեմբերին) նույն ցուցանիշը կազմել է 7,4%: Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է  2009-ի առաջին եռամսյակում, սակայն երկրի քաղաքական ղեկավարությունը հակված չէ խուճապի ու վստահեցնում է, որ նման ցուցանիշները կայուն են ու խոսում են տնտեսության կայուն աճի մասին:

Փորձագետները վստահ են, որ հետագայում Չինաստանի տնտեսական աճի համար անհրաժեշտ է Եվրոպայի ու Միացյալ Նահանգների շուկաներում ավելացնել ներկայությունը:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply