Ֆրանսիայի նախագահներին դարձրել են ծանոթությունների կայքի դեմքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 17:41

Քաղաքական գործիչները` դեմքերին շրթներկի հետքերով հայտնվել են ամուսնացած մարդկանց սիրեկանների որոնման  վեբ ռեսուրսի գովազդային վահանակում:

Կանադական Avid Life Media ընկերությունն օգտագործել է Ֆրանսիայի նախագահների լուսանկարներն իր վեբ կայքի գովազդի համար:

Երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին տեղադրված վահանակներում զետեղված են Ժակ Շիրակի, Ֆրանսուա Միտերանի, Նիկոլյա Սարկոզիի , ինչպես նաև գործող նախագահ Օլանդի լուսանկարները, իսկ պաստառի վրա մակագրված է. “Ինչ ընդհանուր բան ունեն նրանք: Արժե, որ նրանք մտածեն Avid Life Media ծառայությունների մասին”:

Արտաամուսնական կապերի սիրահար 16 մլն մարդու միավորող վեբ-ռեսուրսի աշխատակիցները հրապարակայնորեն հայտարարել են, որ կարող են ազատ օգտագործել նախագահների լուսանկարները:

“Եթե դժգոհություններ լինեն, մենք պատրաստ ենք փոխհատուցելու վնասը, սակայն, կարծում եմ, որ նրանք պարզապես կծիծաղեն դրա վրա”,-ասել է Avid Life Media աշխատակիցներից մեկը:

Դեռևս հակառակ արձագանքի մասին տեղեկություններ չկան:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply