Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա, Օշական գյուղի տարածքում, կամուրջ կառուցել

Պաշտոնական, Օրվա լուր | | October 22, 2012 17:01

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար:
Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի հարևանությամբ: Խնդիրն այն է, որ համայնքի շուրջ 2000 շահառուները չեն կարողանում մշակել 400 հա տարածքը, քանի որ կամրջի բացակայության պատճառով բերքահավաքի ժամանակ հնարավոր չէ բերքը որևէ ձևով տեղափոխել: Կամրջի կառուցման արդյունքում գյուղատնտեսության համար պիտանի այս հողատարածքում գյուղացիները կկարողանան աշնանացան կազմակերպել:

Դիտվել է 1798 անգամ:
Print Friendly

Leave a Reply