Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 4, 2010 16:52

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրությունէ տարածել, որ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է  Քյուրդլար, Հորադիզ, Չախրլը, Աշաղը Սեյիդահմեդլի, Կորգան, Աշաղը Վեյսալի, Մուղանլը, Մարզիլի, Շխլար, Բաշ Քարվենդ, Սարըջանլու, Սեյսուլան, Յարըմջա, Լևոնարխ, Ջրաբերդ և Թալիշ  ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 1748 անգամ:
Print Friendly

Leave a Reply