Վանը վերականգնվում է երկրաշարժից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 16:18

Թուրքիայում արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և լիկվիդացման գործերով վարչության պետ Ֆուադ Օքթայը հայտնել է Վանում վերականգնողական և վերակառուցողական աշխատանքների ընթացքի մասին: Հիշեցնենք, որ Վանում 2011 թվականի հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով 644 մարդ էր զոհվել:
Օքթայի խոսքերով`կատարվող աշխատանքների արժեքը մոտ 3,6 մլդ թուրքական լիրա է, և սպասվում է որ այդ թիվը 5,5 մլդ լիրայի կհասնի: Նա նշել է նաև, որ մեկ տարվա ընթացքում հաջողվել է Վանում կյանքը նորմալ հունի վերադարձնել:
«Anadolu» գործակալությունը հաղորդվում է, որ Քաղաքաշինության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը 30 մլն լիրա է հատկացրել`որպես օգնություն տեղացիներին տների շինարարության համար:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply