Մնացել է երկու տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2012 16:20

Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Գ. Պետրոսյանը Հնդկաստանի Նագպուր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում փոփոխակի հաջողություններով են հանդես գալիս:

Կայացած 9 տուրից հետո մեր շախմատիստները ունեն 6,5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 12-րդ և 13-րդ տեղերը: Մրցաշարի միանձնյա առաջատար Զաուր Ռահմանից (Բանգլադեշ) նրանք ետ են մնում 1 միավորով:

Նախավերջին` 10-րդ տուրում, Հարությունյանը սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Բաբու Լալիթի հետ, իսկ Պետրոսյանը սև խաղաքարերով ուժերը կչափի միջազգային վարպետ Նիշա Մոհոտայի (Հնդկաստան) հետ:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply