Պինկաս Ցուկերմանը Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 4, 2010 16:40

Այսօր երեկոյան` Արամ Խաչատրյան համերգասրահում հայ երաժշտասեր հանրությունը կունկդրի լեգենդար ջութակահար, Գրեմմիի բազմակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանին:

Նա Հայաստան է այցելել 21-րդ դարի հեռանկար երաժշտական միջազգային 11-րդ փառատոնի շրջանակներում:

«Վերջապես իրականացավ մեր երազանքներից մեկը. Հայաստանում հյուրընկալել Ցուկերմանին,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը,- կարծում եմ, որ սա նոր շունչ ու նոր աշխուժություն կմտցնի մեր մշակութային կյանքում»:

Ցուկերմանը ծնվել է Թել-Ավիվում, սովորել է Իվան Գալամյանի դասարանում, ծանոթ է հայ երաժշտարվեստին: «Գալամյանը մեծ ուսուցիչ է ու իմ ու ձեր բոլորի ուսուցիչը»,- ասաց Ցուկերմանը:

Միակ համերգային ծրագրի ընթացքում  կհնչեն Բոկերինի, Մոցարտ, Բրամս:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply