ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը դարձավ ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 15:13

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, խորհրդարանի նիստում հայտարարել է  «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ելույթ ունենալով խորհրդարանի առաջ`  թեկնածուն նշեց, որ  հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու դեպքում պարտավորվում է խորացնել հանձնաժողովի և հասարակական կազմակերպությունների միջև աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաև խոստանում է աշխատել թափանցիկ և արձագանքել բարձրացված բոլոր հացերին:

Արդյունքում, քվերկությունից հետո 75 կողմ 4 դեմ ձայների բաշխվածությամբ Մարտուն Գրիգորյանը ընտրվեց ԱԺ Գյուղատնտեսական և  բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ:

Հիշեցնենք, որ մինչ այս  տվյալ պաշտոնը ԱԺ-ում զբաղեցնում էր ԲՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր, Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այս առիթով քվեարկությունից առաջ, ի պաշտպանություն իրենց թեկնածուի, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու  գյուղատնտեսական և բնապահպանական հարցերում և  խորհրդարանին կոչ է արել  քվեարկել իրենց թեկնածուի օգտին:

 

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply