Վանաձորի թիմը` Հայաստանի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2012 14:55

Վանաձորի մարզապալատում ավարտվեց մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարը: Չեմպիոնը փոխվեց: Նախորդ տարվա առաջնության հաղթող ՀՄԴ-ի թիմն այս անգամ բավարարվեց երկրորդ տեղով: Իսկ ուժեղագույնի կոչումը նվաճեց Վանաձորի հավաքականը (մարզիչ`Արարատ Բարսեղյան): Ի դեպ, մրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ նորընծա չեմպիոն թիմի խաղացողներին առաջինը շնորհավորեց և մեդալներ հանձնեց Լոռու հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:

Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կայացավ հոկտեմբերի 20-ին: Վանաձորցիները ՀՄԴ-ի թիմին հաղթեցին մեկ գնդակի առավելությամբ` 22:21 (12:11) և գործնականում լուծեցին չեմպիոն դառանալու առաջադրանքը:

Ի վերջո, թիմերը դասավորվեցին այսպիսի հերթականությանբ` Վանաձոր, ՀՄԴ, Արցախ, Աջափնյակ, Ալավերդի, Շենգավիթ:

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց վանաձորցի Նարեկ Մկրտչյանը, լավագույն դարպասապահ` ՀՄԴ-ի ներկայացուցիչ Հայկ Բոքսյանը: Նրանք արժանացան Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի սահմանած պարգևներին:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Հակոբյանը հայտնեց, որ մրցաշարում ուշագրավ պայքար է ծավալվել, և վանաձորցիների հաղթանակն էլ օրինաչափ է: Խանգարել է այն հանգամանքը, որ թիմերի մի շարք խաղացողներ զորակոչվել են բանակ և դրանք հանդես չեն եկել մարտական կազմերով:Իր հնարավորություններից հատկապես ցածր է խաղացել Շենգավիթի հավաքականը, որը եզրափակել է աղյուսակը:

Մարզասերներին տեղեկացրել ենք առաջին երկու տուրերի արդյունքներին: Ահա,  թե ինչպիսի արդյունքներ են արձանագրվել վերջին երեք տուրերում.

3-րդ տուր` Ալավերդի – Աջափնյակ` 34:38 (21:16), ԼՂՀ -ՀՄԴ` 14:35 (9:14), Վանաձոր – Շենգավիթ`40:18 (21:4)

4-րդ տուր` Շենգավիթ – Աջափնյակ` 22:32 (7:15), ԼՂՀ – Ալավերդի`37:17 (16:11), Վանաձոր – ՀՄԴ` 22:21 (12:11)

5-րդ տուր` ՀՄԴ – Ալավերդի` 32:16 (21:10),Շենգավիթ -ԼՂՀ` 33:22 (15:13),Վանաձոր- Աջափնյակ` 35:32 (21:13)

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply