Ալեքսան Հարությունյանը Հանրայինով ցուցադրվող սերիալների մեջ վատ բան չի տեսնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 22, 2012 14:37

Հանրային հեռուստաընկերությունը այսօր ցուցադրում է երկու սերիալ, մեկը Պաշտպանության նախարարության հետ համատեղ ենք իրականացնում, դա “Գեներալի աղջիկը” սերիալն է, և երկրորդը մի սերիալ է, որը, փաստորեն, կավարտվի տարվա վերջին: Եվ ես չեմ կարծում, որ եթե այդ սերիալներում օգտակար բանը քիչ է, ապա վտանգավոր կամ կրիմինալ բաներ կան, որ անհրաժեշտություն կառաջացնեն ինչ-որ քննարկումների”,-խոսելով սերիալների ու հեռուստաեթերի մասին՝ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Ա. Հարությունյանը համաձայն է, որ միշտ էլ կարելի է ձեռնարկել ավելի լավ բաներ, որ չափանիշներ պետք է սահմանվեն: Սակայն Հարությունյանը այդ չափանիշների առումով այսօր այս երկու սերիալների հետ կապված որևէ խնդիր չի տեսնում. “Կարծում եմ, որ մանավանդ “Գեներալի աղջիկը” սերիալը բավական դրական դեր է կատարում, այդ մասին են վկայում նաև իմ հանդիպումները զորամասերում և սպայական կազմի հետ”:

Ինչ վերաբերույ է նրան, թե իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, ապա այս մասով Ա. Հարությույանն ասաց. “Այո, իմ ժամկետը ավարտվում է փետրվար ամսին, երկրորդ ժամկետն է: Ես ավարտից հետո հանդես կգամ մամլո ասուլիսով և հաշվետվությամբ: Ես կարծում եմ ցանկացած աշխատանքից էլ բավարարված կամ չբավարարված պետք է լինի հասարակությունը: Ես կասեմ կարճ` վատ չեմ աշխատել”:

Հիշեցնենք, որ Ալեքսան Հարությունյանը 2007-ին հունվարի վերջին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ էր ընտրվել 6 տարի ժամկետով, հայտարարված մրցույթով, և քանի որ դա արդեն նրա երկրորդ պաշտոնավարումն է նույն պաշտոնում, ապա նա այլևս չի կարող հավակնել նույն պաշտոնին:

“Հեռուստատեսության և ռադիոյի մասին” օրենքի համաձայն, թափուր տեղի առկայության դեպքում խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։

 

 

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply