Ֆիդել Կաստրոն հերքել է իր հիվանդության մասին լուրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 13:39

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկար ընդմիջումից հետո վերջապես հայտնվել է հասարակության առջև:  Շաբաթ օրը նա վենեսուելացի հյուրի հետ հայտնվել է  Հավանայի “Նասյոնալ” հյուրանոցում, ինչով և հերքել է իր հվանդությասն մասին վերջերս տարածված լուրերը:

Հյուրանոցում նրան տեսել են Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլիաս Հաուայի հետ: Վերջինս լրագրողներին հայտնել է, որ Կաստրոյի հետ իր 5 ժամ տևած հանդիպումը գործնական բնույթ է կրել:  Բացի այդ նա ցուցադրել է լուսանկարներ, որոնցում Կաստրոն ամենևին էլ  հիվանդ տեսք չի ունեցել:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply