Նախապատվությունը տալով «Շախտյորին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2012 13:38

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում կհյուրընկալի Լոնդոնի «Չելսիին»: Խաղից առաջ տարբեր տեսակետներ են հայտնվում: Ահա, «Մանչեսթեր Յունայթեդի», Դոնեցկի «Շախտյորի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, 43-ամյա Անդրեյ Կանչելսկիսը հայտնել է,  որ «Շախտյորը» կհաղթի մրցակցին:

«Անցած մրցաշրջանում լոնդոնցիներին հաջողությունը ժպտաց կիսաեզրափակիչում ` «Բարսելոնայի» հետ, իսկ եզրափակիչում` «Բավարիայի» հետ հանդիպումներում: Բախտը ժպտում է ուժեղագույնին: Բայց ես չեմ պատկերացնում, որ նրանք կնվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը նաև այս մրցաշրջանում: Վստահ եմ, որ առաջիկա խաղում «Շախտյորը» կհաղթի «Չելսիին»: Անգլիական ակումբների համար միշտ բարդ է եղել խաղալ Արևելյան Եվրոպայում»,-ասել է նա:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply