«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» վերջնականապես «ամուսնալուծվեցին»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 13:05

Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ու նույն խմբակցությունից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ «Ազատ դեմկորատներ» կուսակցության պատգամավորներ Խ. Քոքոբելյանն ու Ա. Արզումանյանն այսուհետ այլևս չեն կներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը:

Խաչատուր Քոքոբելյանն էլ իր հերթին հայտարարեց. «Ես պաշտոնապես այսօր հայտարարում եմ, որ ի սկզբանե, խմբակցության կանոնակարգը որ ընդունվել է, միաձայն նշվել է, որ դա «Ժառանգության», «Ազատ Դեմոկրատների» և հանրային սեկտորի միասնական խմբակցությունն է, և ես և պարոն Արզումանյանը, այսուհետ, ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ, կներկայացնենք միայն «Ազատ դեմոկրատներին»»:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply