Դամասկոսի պայթյունից հայեր չեն տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 11:37

Դամասկոսում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, բարեբախտաբար, հայ տուժածներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչն` ավելացնելով, որ պայթյունը բավական ուժգին է եղել: Ականապատ մեքենան պայթել է Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի Դոմինո սրճարանի մոտակայքում առավոտյան ժամը 11-ին: Նշված թաղամասում օրվա այդ ժամերին բավական մարդաշատ է: Ուստի, ինչպես տեղեկացրել էր սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տուժածները անցորդներ եւ պայթյունի վայրում գտնվող քաղաքացիներ են: Արդեն հայտնի է, որ զոհվել է 13 եւ վիրավորվել եւս 29 մարդ: Բացի մարդկային վնասներից պայթյունի հետեւանքով ավերվել են մեծ թվով բնակելի շինություններ եւ այրվել տասնյակ մեքենաներ:

Բաբ Թումայի բնակիչները խիստ քննադատել են ահաբեկչությունը միաժամանակ հայտարարելով` որ պայթյունն ահաբեկիչների նվերն է Այդ ալ Ադհա տոնի առիթով, սակայն նրանց չի հաջողվի վախեցնել իրենց, եւ սիրիացիները կարող են պայքարել ահաբեկչության դեմ: Մեկ այլ բնակիչ հայտնել է, որ Սիրիայի թշնամիները ցանկանում են վերացնել Սիրիան եւ իր ազգը, սակայն դա չի կարող տեղի ունենալ:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply