Գերմանիայի օդանավակայանում լվացող միջոցների գոլորշիներից տասնյակ մարդիկ են թունավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 11:44

Լվացող միջոցների (որոնցով լվացվել են  տերմինալի զուգարանները) գոլորշիները դարձել են 53 մարդու թունավորման պատճառ:

Դեպքը կատարվել է  բեռլինյան Թեգել օդանավակայանում:  Այնտեղ գտնվող 53 մարդիկ սկսել են բողոքել վատ ինքնազգացողությունից, սրտխառնուքից ու աչքի ծակծկոցից:  Նրանցից 38-ին հիվանդանոց են  տեղափոխել:  Բուժզննումից հետո նրանք տուն են ուղարկվել:  Սակայն, օդանավակայանը մի քանի ժամով փակվել է: Ինչպես պարզվել է, լվացող միջոցները թունավոր գոլորշիներ են արտադրել  ոչ ճիշտ չափաբաժինների պատճառով:  Դեռևս հայտնի չէ, թե ով է դրա հեղինակը: Հետաքննությամբ զբաղվում է ոստիկանությունը:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply