Բերդն անեսթեզիոլոգ չունի, որովհետև անեսթեզիոլոգը բերդում էր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 11:21

«Տավուշի մարզի Բերդ քաղաքի բուժհաստատություններում անեսթեզիոլոգ չկա: Նախկին անեսթեզիոլոգը նոր է վերադարձել ազատազրկման վայրից և երկու տարի զրկված է մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից»,- Աղվերանում լրագրողների համար կազմակերպված ճանաչողական սեմինարի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Այդ հիմնախնդիրը լուծելու միակ տարբերակն առ այսօր լուծվում է առիթի դեպքում նման մասնագետներին Երևանից Տավուշ գործուղելու ճանապարհով:

Ընդհանրապես, նշեց նախարարը, տարբեր բժշկական մասնագիտացումներով այսօր Հայաստանի տարածաշրջաններում կա 250 որակյալ մասնագետի կարիք:

Այսօր Հայաստանում բժիշկ-հիվանդ հարաբերությունների նկատմամբ կա կասկած և դժգոհություն: Ըստ նախարարի՝ այստեղ մեծ է կոռուպցիոն ռիսկայնության մակարդակը: Նա հաստատեց, որ բնակչության մոտ 1\3-ը գոհ չէ համակարգից: Հիվանդանոցի և, ընդհանրապես, բուժհաստատության հետ հարաբերությունների առողջացումը այսօր նա համարեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիր:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply