Red Bull-ը 160 մլն է աշխատել սքայդայվերի թռիչքից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 22, 2012 9:00
Red Bull-ի վաճառքի ծավալները սքայդայվերի թռիչքից հետո ավելացել են: Ավստրիական ընկերության արտադրանքի` էներգետիկ ըմպելիքի լոգոտիպը ոչ միայն սքայդայվերի սաղավարտի վրա էր, այլև` ստրատոստատի:
Այդ պատմական թռիչքից հետո միայն Մեծ Բրիտանիայում Red Bull-ի վաճառքի ծավալը կազմել է 10 մլն դոլար: Մարքեթինիգի մասնագետները կարծում են, որ Red Bull-ի եկամուտը կավելանա առնվազն 2 անգամ:
Իսկ նման հաջողություն Red Bull ընկերությանն ապահովեց հոկտեմբերի 14-ին 43-ամյա պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարտները, ռեկորդային`1342 կմ/ժ արագություն բացելու համար: Թռիչքը կատարվել է 39045 մ բարձրությունից, իսկ նախորդ ռեկորդը 34 668 մ է եղել:
Այս պատմական թռիչքն արձանագրել են 30 տեսախցիկ, որին ուղիղ հեռարձակմամբ հետևել է ողջ աշխարհում 8 մլն մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
