Բժիշկները չինուհու գանգից հեռացրել են 12 սմ շեղբը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 8:27

Լանչժոու քաղաքի բնակչուհին հրաշքով է կենդանի մնացել: Թոշակառու կինը խոհանոցում զբաղված էր, երբ կատարվել է դեպքը: Նա սայթաքել է ու պատահաբար դանակը խրվել է նրա գլխի մեջ:

“Կատարվածից գլուխս կորցրի, չգիտեի ինչ անել ու զանգեցի հարազատներիս”,-պատմել է կինը:

Հարազատներն իսկույն նրան մոտակա հիվանդանոց են տեղափոխել: Սակայն, տեղի բժիշկները հրաժարվել են օգնություն ցուցաբերել, բացատրելով, որ վախենում են  վիրահատություն կատարել, ինչը խիստ պատասխանատու գործ է այդ դեպքում:

Եվ միայն երրորդ բուժհիմնարկում են համաձայնել վիրահատել խեղճին: Բժիշկներն ասել են, որ դանակի մի փոքր ավելի խոր ներթափանցման դեպքում կնոջը փրկելն անհնար կլիներ, այնպես որ` տատիկը բախտավոր աստղի տակ է ծնվել:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply