Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 8:03

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տևական հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից` հեղեղելով բնակավայրերը: Տարերքից ամենաշատը տուժել է Լուրդ քաղաքը, որը  կաթոլիկների ուխտատեղի է:

Ուխտագնացների տարհանման համար ոչ միայն նավակներ են գործի դրել, այլև ուղղաթիռներ: Որոշ տեղերում ջրի մակարդակը հասել է մեկուկես մետրի: Փողոցները գետերի են վերածվել: 15 հազար տուն հոսանքազրկվել է:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply