Գվինեա-Բիսաուում ճնշել են պետական հեղաշրջման փորձը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 7:57

Գվինեա-Բիսաուում հարձակում է եղել հատուկ ստորաբաժանման զորանոցի վրա, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից ոչ հեռու: Իշխանությունները հայտնել են, որ հարձակվողները պլանավորել են պետական հեղաշրջում իրականացնել: Այդ հարձակման հետևանքով զոհվել 8 զինծառայող: Չնայած դեռևս չի  պարզվել  հարձակվողների պատկանելությունը, Գվինեա-Բիսաույի իշխանությունները Պորտուգալիային են մեղադրել պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
“Կառավարությունը կարծում է, որ հարձակման ետևում կանգնած է Պորտուգալիան ու պորտուգալախոս երկրների համագործակցությունը”,-հայտնել է Ֆորնանդու Վաշը`  հասարակական կապերի ու խորհրդարանական գործերով նախարարը:
Նշենք, որ ապրիլին, նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո երկրում պետական հեղաշրջում  կատարվեց:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply