Երուսաղեմի հայոց պատրիարքի փոխանորդն է ընտրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 6:07

Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանից հետո նոր պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միության գլխավոր խորհուրդը խորհրդակցություն է հրավիրել: Նիստին 29 հոգևորական է մասնակցել`Երուսաղեմից և արտերկրից: Այս մասին հաղորդում է «Ակոս» պարբերականը:
Ժողովը աղոթքով է սկսվել` հանգուցյալ պատրիարք Թորգոմ Մանուկյանի հոգու հանգստության համար: Համաձայն սուրբ Հակոբյանց միության կանոնադրության 24-րդ հոդվածի`խորհրդակցության ժամանակ պատրիարքի փոխանորդ է ընտրվել:
Միակ թեկնածուն`արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ պատրիարքի փոխանորդ է ընտրվել: Նրա պարտականությունների մեջ է մտնում հանգուցյալ պատրիարքի հուղարկավորության արարողության ժամանակ մատուցվելիք պատարագը անցկացնել, իսկ պատրիարքի վախճանից 40 օր անց կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունները:

Դիտվել է 2289 անգամ:
Print Friendly

Leave a Reply