Վատ վերաբերմունք մուսուլման ուխտավորների նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 6:04

Հազարավոր թուրք ուխտավորներ, որոնց Իրաքում կանգնեցրել են վիզա չունենալու պատճառով, գիշերը անցկացրել են Զահո քաղաքի մեքենաների լցակայաններում և մզկիթներում: «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում ուխտավորներից մեկը, որին այդպես էլ չի հաջողվել Սաուդյան Արաբիա հասնել, բողոքել է իրաքյան զինծառայողների պահվածքից, որոնք չափազանց վատ վերաբերմունք են ցուցաբերել իրենց նկատմամբ:
Ուխտավորների խոսքերով`մինչև բաղդադյան իշխանությունների հսկողության տակ գտնվող շրջանից դուրս բերվելը, նրանք ժամերով նստել են ավտոբուսներում, որտեղ նրանց թույլ չեն տվել հաց ուտել և հոգալ մարդկային այլ կարիքները:
Զինծառայողները, ցանկանալով վախեցնել ուխտավորներին, օդ են կրակել, ինչպես նաև նրանց ոտքերի տակ:
Վարորդ Նեջաթի Օրուջաի խոսքերով`երբ նա գնացել է թուրք ուխտավորների ճամպրուկները վերցնելու, իր հետ ահաբեկչի նման են վերաբերվել:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply