Սպանվել է Մուամար Քադաֆիի որդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2012 5:52

Լիբիայի Ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Օմար Ահմիդան հայտարարել է Համիս Քադաֆիի մահվան մասին Բենի-Վալիդ քաղաքում տեղի ունեցած մարտերի ժամանակ: Այս մասին հաղորդում է թուրքական «Cumhuriyet»-ը:
Ահմիդայի խոսքերով` Լիբիայի նախկին առաջնորդի որդին մարտի ժամանակ ծանր վիրավորվել է և մահացել Միսրատա քաղաք տանող ճանապարհին:
Ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտնել էին, որ Համիս Քադաֆին կենդանի է և գերի է ընկել: Հիշեցնենք, որ լիբիական բանակը օպերացիա էր սկսել Բենի-Վալիդե քաղաքում Շաբան Ումրանին սպանությունից հետո, որն էլ ժամանակին գերի էր վերցրել Մուամար Քադաֆիին:
Համիս Քաթաֆին հայտնի է որպես հեղափոխության ժամանակ երկրի մի շարք քաղաքներում ընդդիմադիրների դեմ կազմակերպված ռազմական օպերացիաների ղեկավար:

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply