Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 21, 2012 15:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Երասխահուն համայնքում, որտեղ գործարկվել է խմելու ջրի ներքին ցանցը: Վերջինիս կառուցման համար Կառավարության կողմից հատկացվել էր 65 մլն, իսկ Երասխահուն համայնքի բյուջեից՝ 20 մլն դրամ: Ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին ընթացիկ տարվա հունվարից, ինչի արդյունքում համայնքում կառուցվել է 7 հազար 320 մետր ջրագիծ, որից օգտվում են 314 շահառուներ:
Այնուհետև, վարչապետը եղել է Ֆերիկ համայնքում, որտեղ էլ շահագործման է հանձվել նորակառույց գազատարը: Համայնքի գազիֆիկացման համար գործադիրը հատկացրել էր 62 մլն 725 հազար դրամ: Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում կգազիֆիկացվի 98 տնտեսություն:
Վերը նշված համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ ՝իրենց համայնքային խնդիրներին աչալուրջ լինելու և համապատասխան լուծումներ գտնելու համար:
Արմավիրի մարզ կատարած այցի վերջում Կառավարության ղեկավարը եղել է նաև Աղավնատուն համայնքում և մասնակցել տեղի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու օծման արարողությանը:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply