Կովի կաթի մեջ ՄԻԱՎ-ի բուժման դեղ է հայտնաբերվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2012 15:07

Ավստրալիացի գիտնականները ստացել է կովի կաթ, որը ՄԻԱՎ-ի դեմ հակամարմիններ է պարունակում: Նրանք ծրագրում են դրա հիման վրա նրբաքսուք ստեղծել կանանց համար, որը կպաշտպանի ՄԻԱՎ վարակակիրների հետ սեռական մերձեցման ժամանակ: Այդ մասին գրում է “Մեդիքալ էքսպրեսը”:
Մելբուրնի համալսարանի աշխատակից, բժիշկ Մարիտ Կրամսկին հայտնաբերել է, որ կովի օրգանիզմում ՄԻԱՎ հակամարմիններ մշակելը շատ ավելի էժան է նստում: Մասնագետները Ավստրալիայի կենսատեխնոլոգիական Immuron Ltd ընկերության հետ միասին ստեղծել են կաթի մշակման տեխնոլոգիան:
Գիտնականները հղի կովերին ՄԻԱՎ-ի սպիտակուց են պատվաստել և ուսումնասիրել առաջին կաթի բաղադրությունը: Պարզվել է, որ այն պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են նորածին հորթուկին վարակներից:
Գիտնականների խոսքով` կովը չի կարող վարակվել ՄԻԱՎ-ով, բայց նրա իմունային համակարգը մշակում է հակամարմիններ օտարածին սպիտակուցի դեմ: Կովի կաթից ստացվող ՄԻԱՎ-ն արգելակող հակամարմինները միկրոբիցիդի` վեներական վարակներից պաշտպանող նրբաքսուքի (հեշտոցային օգտագործման համար) հիմքը կդառնան, որը կօգտագործեն սեռական ակտից 12-24 ժամ առաջ: Աշխարհում մշակվում են նաև այլ միկրոբիցիդներ, սակայն դրանց ստացման նոր մեթոդն էապես ավելի էժան և արդյունավետ է:

Դիտվել է 2024 անգամ:
Print Friendly

Leave a Reply