ԱՄՆ-ում վախճանվեց ողնուղեղի փոխպատվաստման մեթոդի հեղինակը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2012 14:22

ԱՄՆ-ում 92 տարեկան հասակում վախճանվեց վիրաբույժ Դոնալ Թոմասը` նա, ով առաջինն իրականացրեց մարդու ողնուղեղի փոխպատվաստումը լեյկեմիայի բուժման ժամանակ: Բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկրի մահվան բոթը հաղորդել է “Ասոշիեյթեդ փրեսը”: Ինչպես հայտնել են Ֆրեդ Հաթչինսոնի անվան քաղցկեղի հետազոտության կենտրոնի ներկայացուցիչները, Թոմասը մահացել է Սիեթլում սրտի անբավարարությունից:
Թոմասի մեթոդն իսկական հեղաշրջում դարձավ բժշկության մեջ, որը հնարավորություն տվեց արյան քաղցկեղով հիվանդների 100%-անոց մահացությունը նվազեցնելու գրեթե մինչև 10%: Ըստ գործակալության տվյալների` ողնուղեղի փոխպատվաստումն ամեն տարի փրկում է տասնյակ հազարավոր կյանքեր: Միայն 2012 թ. աշխարհում կատարվել է 60 հազար նման վիրահատություն:
Թոմասը տրանսպանտոլոգ Ջոզեֆ Մարրիի հետ Նոբելյան մրցանակը ստացել է 1990 թ. հիվանդությունները բուժելու նպատակով օրգանների և բջիջների փոխպատվաստման ոլորտում կատարած բացահայտման համար:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply