«Կինոաշունը» Ալավերդիում նշեց հայ կինոյի երախտավորներից մեկի` Յուրի Երզնկյանի հոբելյանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 21, 2012 12:42

«Կինոաշուն-2012»-ը շարունակում է իր այցելությունները մարզեր: Այս անգամ հայ կինոգործիչները լրագրողների ուղեկցությամբ Լոռու մարզում էին` Ալավերդի քաղաքում: Այստեղ, սակայն, այցը կրում էր մի փոքր տոնական-հոբելյանական բնույթ: Ծրագրի շրջանակներում Ալավերդում մշակույթի տանը նշվեց նաև հայ կինոյի երախտավորներից մեկի` ականավոր կինոռեժիսոր, արմատներով Ալավերդուց Յուրի Երզնկյանի 90-ամյակը:
Թեպետ դահլիճը լեփ-լեցուն չէր, սակայն ուրախալի էր, որ փոքրաթիվ հանդիսատեսի շարքերում կային նաև դպրոցական երեխաներ, որոնք եկել էին հաղոդրակից լինելու հայ կինոյին և իրենց մեծանուն հայրենակցի մասին հնչող գոսվեստի ու երախտիքի խոսքերին:
Հյուրերի թվում էին Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Մկրտչյանը, Յուրի Երզնկանի դուստրը` տիկին Անիտա Երզնկյանը և Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Ներկաները հիացմունքով ու խոր գնահատանքով արտահայտվեցին մեծանուն կինոգործչի, նրա տաղանդի, նրա մարդ տեսակի ու մարդկաին արժանիքների, թողած վաստակի ու ժառանգության մասին:
Վերջում ցուցադրվեց Երզնկյանի ամնեահայտնի ֆիլմերից մեկը` Խաթաբալան:
Թեպետ Ալավերդում նշվեց Յուրի Երզնկյանի 90-ամյակը, սակայն, պետք է հիշեցնել, որ «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի նվիրվում է հայկական կինոյի մեծ երախտավորի` Համո Բեկնազարյանի 120-ամյակին:
Ծրագրի նպատակն է հայ կինոն և հայ մշակույթը հասցնել մարզեր, որպեսզի հայկական ժողովորդը մշակութային միջոցառումները չսահմանափակվեն միայն մայրաքաղաքով, և հայ ժողովորդն իր մեծերին հիշելու առիթներ ունենա, հայ մշակույթին հնարավորին չափով հաճախակի և մոտիկից հաղորդակից լինի նաև իր երկրի մարզերում:

Վահե Մակարյան

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply