Միջազգային գիտաժողովի մասնակիցները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 20, 2012 21:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի հարկի տակ հյուրընկալել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով հոկտեմբերի 20-ից 25-ը մայրաքաղաքում անցկացվող Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (CECA) 41-րդ գիտաժողովի մասնակիցներին:
Ողջունելով Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզին և գիտաժողովի մյուս մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում միջազգային նման կարևոր գիտաժողովի անցկացման թանգարանների միջազգային խորհրդի որոշումը խորհրդանշական է, հաշվի առնելով, որ Հայաստանի 2794-ամյա մայրաքաղաքն այս տարի նշում է նաև հայ գրատպության 500–ամյակը:
<>, – նշել է Տարոն Մարգարյանը ՝ գիտաժողովի կազմակերպիչներին ու հյուրերին մաղթելով արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և գիտաժողովի կազմակերպման աջակցության համար, Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզը նշել է, որ իսկապես քիչ ազգեր կարող են հպարտանալ իրենց մշակութային այսպիսի հարուստ ժառանգությամբ և վստահեցրել է, որ գիտաժողովը մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման ևս մեկ խթան կհանդիսանա ու լրացուցիչ դաշտ կբացի հայկական հարուստ մշակույթը աշխարհում առավել ճանաչելի դարձնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում գործուն մասնակցություն կունենա այդ ծրագրերի իրականացման հարցում:
Գիտաժողովի անցկացմանն աջակցելու համար Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) մեդալով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply