«Երևան ջուրը» ջրի նոր սակագին է առաջարկում 206,98 դրամը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2010 16:13

«Երևան Ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 1 խմ խմելու ջրի սակագին սահմանել 206,98 դրամը ներկայիս 181 դրամի փոխարեն:

Ընկերության առևտրային տնօրեն Գագիկ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սակագինը փոփոխելու մասին իրենց հայտը կապ չունի գազի թանկացման հետ: Նրա խոսքով`  սակագները հաշվարկելիս հիմք են ընդունում 4 հիմնական գործոններ` սպառվող ջրի ծավալը, սղաճը, եվրո-դրամ փոխարժեքի տատանումը և էլեկտրաէներգիայի սակագինը: Քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի աճ չի եղել, ջրի սակագինը ճշտվելու է մնացած 3 գործոնների արդյունքում:

Մարգարյանն ասում է, որ իրենց վարձակալության պայմանագրի համաձայն` ընկերությունը յուրաքանչյուր տարի սակագների ճշգրտման հայտ պետք է ներկայացնի հանձնաժողով:  «Եթե սակագինը փոփոխելու հայտը  մերժվի, նշանակում է այն պայմանագիրը, որը կնքվել է, այն բանաձևը, որն ընդունվել է հիմք, պետք է փոփոխվի»,- ասում է Մարգարյանը:

Դիտվել է 3141 անգամ:
Print Friendly

Leave a Reply