Վ. Գասպարյան. «Շոուին շոուով ենք պատասխանում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2012 18:33

Թիկնապահների զինաթափումը նորմալ երևույթ է: Նրանք մարդիկ են, որ փորձում են ինչ-որ կերպ ինքնահաստատվել, բայց ընտրել են ոչ հաջող ճանապարհ` նազիր-վեզիրների ճանապարհը:

Ծաղկաձորում անցկացվող սեմինարից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետը` անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի թիկնապահների զինաթափմանը:

Վլադիմիր Գասպարյանի խոսքով`ոստիկանությունը հանդուրժում է նազիր-վեզիրներին, բայց երթևեկության կանոնները խախտողներին հանդուրժել չի պատրաստվում: Ինչ վերաբերում է Տ. Արզաքանցյանի այն հայտարարությանը, թե իր թիկնապահների զինաթափությունը շոու է, Վ. Գասպարյանը նշեց. «Շոուին շոուով պետք է պատասխանել: Եթե Արզաքանցյանը մտածում է, որ եթե հարուստ է, կարող է փողոցները կտրելով, մարդկանց վրայով անցնել, շոու չէ, այնպիսի կոնցերտ սարքեմ, որ»…

Արզաքանցյանի հաջորդ հայտարարությանն ի պատասխան, թե իր թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են, և իրենք կարող էին զանգ տալ իրենց աշխատակիցներին ու հրավիրել բաժին, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Իրենց բարեկամներին բերել, զենքը տվել են ձեռքները, այդպիսի բան չի լինելու այս համակարգում: Ես հիմա զբաղված եմ հին աղբը մաքրելով, հին ոստիկանները թաղի տղերքի են հիշեցնում»:

«Փաստինֆո

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply