Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2012 17:29

ՊԲ օպերատիվ տվյալներով՝ հոկտեմբերի 14-ից 20-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply