Մեղադրվում են 34 մլն ռուբլի ընդհանուր գումարով 472 խարդախության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2012 17:04

Սանկտ Պետերբուրգում դատարանի առաջ են կանգնել սոցիալական նախաձեռնությունների աջակցման «Անտարես» բարեգործական հիմնադրամի շուրջ 30 անդամներ, ովքեր մեղադրվում են քաղաքացիներից 34 մլն ռուբլի յուրացնելու մեջ: Այդ մասին հաղորդում է ՆԳՆ քաղաքային վարչության մամուլի ծառայությունը:

Այս գործի նախաքննությունը տևել է մոտ 10 տարի: Հանցավոր խմբի անդամները Սանկտ Պետերբուրգի տարածքում 472 դրվագով խարդախություններ են կատարել: Գործով տուժողների թիվը 620 է:

Իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով օրենքով սահմանված կարգով նրանք հիմնել և գրանցել են «Անտարես» հիմնադրամը: Անդամները ոչ աշխատանքային օրերին ամեն շաբաթ անց են կացրել «տեղեկատվական սեմինարներ», որոնց ընթացքում հոգեբանական ներգործությամբ քաղաքացիներին դրդել են հավատալ իրենց գործունեության օրինականությանը: Նրանք նաև համոզել են, որ հիմնադրամի գործունեության մեջ ներդրումներ կատարելը շահեկան է 2 900 ԱՄՆ դոլար ներդնելու դեպքում:

Ստացված գումարները նրանք յուրացրել են, մասամբ էլ պարգևավճարներ են կատարվել նոր անդամներ ներգրավելու, գործող միամիտ անդամների համար նվերներ գնելու, սեմինարների համար դահլիճներ վարձակալելու համար:

Մեղադրյալների գույքի վրա արգելանք է դրվել, մի շարք անձինք հետախուզվում են:

«Փաստինֆո»

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply