Աշխատանքից ազատվել են ուսումնասիրության արդյունքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2012 16:46

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության երկու աշխատակիցները վերջերս աշխատանքից ազատվել են համապատասխան ուսումնասիրությունների ու ստուգումների արդյունքում:

Այդ մասին՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցի, այսօր նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախարարն ընդգծեց, որ աշխատանքից ազատմանը նախորդել է նրանց կողմից թույլ տրված որոշակի խախտումը, ծառայողական քննությունն, ուսումնասիրությունը, մյուս աշխատակիցների բացատրությունները, որոնց արդյունքում, քրեակատարողական ծառայության ղեկավարի միջնորդությամբ, այդ անձինք աշխատանքից ազատվել են:

«Փաստինֆո»

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply