Հայտնաբերվեց վեց տարի անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2012 16:28

Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Տաշիր քաղաքի Երևանյան-Ջահուկյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել1958 թ. ծնված Մեսրոպ Սուքիասյանին, որը 2006 թ. մայիսի 14-ից ՌԴ ՆԳՆ Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ քաղաքի Իրիստոնսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Մ. Սուքիասյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply